28 10 2021

Այս մոտեցումը կործանելու է մեր բնակավայրերը․ Արծվիկ Մինասյան



Այն, ինչ կատարվում է տեղական ինքնակառավարման մարմինների թե՛ խոշորացման, թե այս ընթացքում այլ փոփոխությունների մասով, չեմ կարող դրական գնահատել։ Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Բազմաթիվ ռիսկեր կան, որոնք, ցավոք չեն նվազեցվել, ընդամենն ամիսուկես առաջ այս դահլիճում քաղաքական մեծամասնությունը հաստատեց խոշորացման փաթեթը, որ հիմա վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ 

Հիմա կոնկրետ այս փաթեթում․ առաջին՝ վարչական ղեկավարի համար չկա պահանջ, որ ինքը գոնե այդ բնակավայրից պետք է լինի։ Երկրորդ՝ նոր կարգավորումներով ասում ենք՝ մինչև 500 բնակիչ ունեցող հաշվառված բնակավայրերում կարող է  ընդհանրապես վարչական ղեկավար չլինի, մի հատ էլ կրթական պահանջն եք ասում, որ հազարից ավելիի դեպքում կարող է  բարձրագույն կրթություն ունեցողը նշանակվել, մնացած դեպքերում կարող է չնշանակվել։ Այս բոլորն, ի վերջո, տանելու են այդ բնակավայրերի օտարացմանը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ