28 10 2021

ՄԻՊ-ը առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ․ ՄԻՊ աշխատակազմ

ՄԻՊ-ը առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ․ ՄԻՊ աշխատակազմ

ՄԻՊ գրասենյակից հայտնում են․  ««Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Արման Թաթոյանին քաղաքական բնույթի որևէ առաջարկ չի արվել, և նա առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ։

Պաշտպանն իր աշխատանքը շարունակում է իրականացնել ապաքաղաքական սկզբունքով՝ առաջնորդվելով մարդկանց իրավունքների պաշտպանության սահմանադրական բարձր առաքելությամբ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ