27 10 2021

Իշխան Սաղաթելյանը Փաշինյանից պահանջում է 24 ժամվա մեջ հրապարակել ՀՅԴ-ի հետ հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ

Իշխան Սաղաթելյանը Փաշինյանից պահանջում է 24 ժամվա մեջ հրապարակել ՀՅԴ-ի հետ հանդիպումների ձայնագրություններն ամբողջությամբ

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին:

Պահանջում եմ՝ 24 ժամվա մեջ հանրայնացնել արտախորհրդարանական ուժերի հետ հոկտեմբեր 12-ին  և հոկտեմբեր 19-ին կայացած հանդիպման, ինչպես նաև ՀՅԴ ներկայացուցիչների և Նիկոլ Փաշինյանի միջև պատերազմի օրերին տեղի ունեցած 3 հանդիպումների ձայնագրություններն  ամբողջությամբ, կրկնում եմ՝ ամբողջությամբ, և այդ ժամանակ կտեսնենք՝ ո՞վ ում ինչ է ասել և ինչպե՞ս։

Հերիք է մարդկանց մոլորեցնեք, մեր ժողովուրդը ամեն ինչ պետք է իմանա:

Ի դեպ, «...և այլն, և այլն»֊ների փոխարեն գուցե հայտարարի, թե ինչ եմ ասել իրեն։

Ժամանակը գնաց․․․

Հ․Գ․ Չհրապարակելու դեպքում մեկ անգամ ևս ապացուցելու եք, որ շարքային ստախոս բանսարկու եք»,- գրել է Սաղաթելյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ