27 10 2021

Տպավորություն է, որ այս ամբիոնը օգտագործում ենք միմյանց մեղադրելու համար․ Արծվիկ Մինասյան



Պարոն Փաշինյանի նկատի ունենալով ձեր խորհրդարանական փորձառնությունը այդոք ճիշտ չէ, որ դուք էլ հարգեք խորհրդարանական կառավարման համակարգը և ինքներդ էլ օրինակ նախաձեռնեք արտահերթ զեկույց բարձրացված այս բոլոր հարցերի մասին, ընդ որում նախապես բոլոր նյութերը, ձայնագրությունները, այդ թվում  նաև անվտանգության խորհրդի, այն մարդիկ, ովքեր ունեն թույլտվություն ծանոթանալու, ծանոթանալուց հետո այս դահլիճում կազմակերպվի, առանց ժամկետային սահմանափակման կազմակերպվի բաց քննարկում։ Այնտեղ, որտեղ պետքա գաղտնի տեղեկատվություն, եթե պետության, անվտանգության հարցեր կան նաև փակ քննարկումներ իրականացվեն, հակառակ դեպքում տպավորություն է, որ այս ամբիոնը օգտագործում ենք միմյանց մեղադրելու, իսկ որպես կանոն իշխանությունը հաճախ հնչեցնում է գնահատականներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ու խոսափողը գտնվում է իշխանության ձեռքում, տպավորություն է, որ միշտ մեղավորը ընդդիմությունն է։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ