ՀՀ ազգային ժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում քննարկում է Արտակ Մանուկյանի թեկնածությունը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հարց ուղղելով Մանուկյանին նշեց․
«Դուք երկար տարիներ աշխատել եք մասնավոր սեկտորում, եղել եք, պետական գնումների քաղաքականության փորձագետ եք , և ձեր խոսքում ասում եք, որ չեք ունեցել կետ Ձեր կենսագրությունում, որը կարող էր ետ պահել այդ պաշտոնին հավակնելուց և մատնացույց եք անում ձեր մասնագիտական կարողությունները։ Մենք ունենք հետևյալ փաստը, որ Դուք հավակնում եք մի շատ կորևոր պաշտոնի՝ ինֆորմացիայի հասանելիության տեսանկյունից և առհասարակ երկրի անվտանգության տեսանկյունից»
Այնուհետև պատգամավորը նկատեց, որ Մանուկյանն իր կենսագրությունը հավաքել է ՀԿ սեկտորներում աշխատելով, արևմտյան ֆինանսավորմամբ տարբեր կազմակերպություններում աշխատելով։
«Կարող է լիենլ մտահոգություն, որ Դուք կարող եք լինել ազդեցության գործակալ։ Ինչպես կփարատեք առկա մտահոգությունները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը