«Հայաստան» դաշինքի պատգամավորների մարզային հանդիպումների հերթական կանգառը մարզկենտրոն Արտաշատ քաղաքն էր, որտեղ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Հռիփսիմե Ստամբուլյանի, Զեմֆիրա Միրզոևայի և Թադևոս Ավետիսյանի հետ հանդիպել է Արարատի մարզի քաղաքացիների հետ:
Սեյրան Օհանյանը խոսել է իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով առաջացած բազմաթիվ մարտահրավերների մասին: Պատգամավորները մատնանշել են երկրին սպառնացող վտանգները՝ այդ առիթով ներկայացնելով իրենց մտահոգությունները:
Հանդիպմանը ներկա քաղաքացիները կարևորել են Դաշինքի՝ ինչպես Խորհրդարանում, այնպես էլ նրանից դուրս ծրագրվող գործողությունները, որոնց միջոցով հնարավոր կլինի չեզոքացնել կամ նվազագույնի հասցնել երկրին, պետականությանն ու Արցախին սպառնացող վտանգները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը