26 10 2021

Ինչպե՞ս է կառավարության ղեկավարի պաշտոն ստանձնած անձը պաշտպանելու ՀՀ շահերը․ Ստամբուլյան



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը իր ելույթի սկզբում դատապարտեց ԱԺ-ում Գեղամ Մանուկյանի հետ կատարված դեպքը։

«Որքան էլ փորձեք ընդդիմադիր պատգամավորին լռեցնել, չի ստացվելու։ Պատգամավորը կարող է և պարտավոր է ասել այն, ինչ մտածում է և որևէ մեկը չի կարող խախտել այդ իրավունքը։ Ես հասկանում եմ, որ ձեր նպատակը բռնապետություն տանելն է, բայց դա դեռևս ձեզ չի հաջողվելու, ուստի խնդրում եմ մնալ ձեր սահմաններում»,-ելույթի սկզբում ասաց Ստամբուլյանը։

Անդրադառնալով Ադրբեջանի հետ սպասվող սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, Ստամբույանը նշեց․ 

«Ես չեմ պատկերացնում այս գործընթացում գործող կառավարությունը առվել ևս կառավարության ղեկավարի պաշտոն ստանձնած անձը ինչպես է պաշտպանելու ՀՀ շահերը։ Նոր գործընթաց սկսելուց առաջ պետք է կատարվեն հին պայմանավորվածությունները։ Մինչ օրս Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի փաստաթղթով ստանձնած որևէ պարտականություն չի կատարվել»։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ