07 11 2019

Ընդլայնվեց պաշտոնյաների ցանկը, որոնց ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության

Ընդլայնվեց պաշտոնյաների ցանկը, որոնց ուղեբեռը ենթակա չէ մաքսային զննության

Կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությանը:

ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է.

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրվել է 2019թ. մայիսի 29-ին:

Արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 321-րդ հոդվածում, որով սահմանված են մաքսային մարմինների կողմից մաքսային հսկողության որոշակի ձեւերի կիրառումից ազատելու դրույթները:

Մասնավորապես նախատեսվում է ԵՏՄ պետությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռի մաքսային զննումից հավասարապես ազատել նաեւ ԵՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների եւ նրանց ուղեկցող ընտանիքի անդամների անձնական ուղեբեռը:

Նախագծով նախատեսվում է նաեւ փոփոխություն կատարել վերը նշված հոդվածով սահմանված ՀՀ այն պաշտոնատար անձանց ցանկում, որոնց անձնական ուղեբեռը եւս ենթակա չէ մաքսային զննության:

ՀՀ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ Արձանագրությունը չի պարունակում ՀՀ օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր եւ միաժամանակ գտնում է, որ Արձանագրությունում վավերացման ենթակա դարձնող հիմքեր առկա չեն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ