«Եթե այսօր սահմանին ունեք զինվորներ, որոնք վրաններում են իրենց մարտական հերթապահությունն իրականացնում, մեր ամոթն է , որովհետև այդ զինվորների շնորհիվ է, որ կարողանում ենք ինչ-որ չափով մեր խաղաղ կյանքը կազմակերպել և նման վերաբերմունքը մեր Պաշտպանության բանակի և մարտական հերթապահություն կատարող զինվորների նկատմամբ միանշանակ անընդունելի է ․ այսօր պետք է բոլոր միջոցներն ուղղել մեր բնագծեր և պետք է ունենանք մեր այն սահմանները, որտեղ կարող են ապահով ծառայություն իրականացնել մեր զնվորները»,-այս մասին նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ տեսնելով սահմանին ինչեր են կատարվում և մեր զինվորներն ինչ վիճակում են,խաղաղ բնակչությունը ևս մտահոգվում է․
«Եթե չունենք ամուր,ապահով սահման, խաղաղ բնակչության արտագաղթը լինելու է պարբերաբար»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը