19 09 2024

Արցախը չի բռնազավթվել, այլ օրվա իշխանությունների կողմից ուղղակի նվիրվել է թշնամուն․ Գալստյան



Մենք բոլորս լավ գիտակցում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետությունը չճանաչեր Արցախը Ադրբեջանի մաս, ապա մենք չէինք լինի այս իրավիճակում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը։

Գալստյանը խոսեց նաև Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին փաստաթղթին՝ նշելով, որ այն իրավական որևէ ուժ չունի։

«Այդ փաստաթուղթը ստորագրվել է ազգը ցեղասպանությունից փրկելու համար, քաղաքացիական զոհերից խուսափելու համար։ Երբ նման տեղեկատվություն տարածվեց Արցախի մասին, այդ ժամանակ արդեն Հայաստանի հանրապետության վարչապետը Սեպտեմբերի 19-ի կատարվածը որակեց Ադրբեջանի ներքին գործեր և դրանով իսկ փակեց մեր հայրենակիցների ճանապարհը դեպի ինքնորոշում, այն դեպքում, որ Ադրբեջանը իր ամբողջ կարողություններով կանգնած էր այն սահմաններին, որը մենք բոլորս գիտենք։ Արցախը չուներ ո՛չ առաջնագիծ, ո՛չ թիկունք, ամբողջը առաջնագիծ էր։ Մեր անվտանգության երաշխավորը հստակ հայտարարեց, որ նա չի խառնվելու այս գործընթացին՝ թողնելով ազգի մի մասին՝ 120 հազար հայի թուրք-ադրբեջանական տանդեմի դեպ մեն-մենակ»,- հայտարարեց պատգամավորը։   

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ այս օրը՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ։ Ռազմական գործողությունների հետևանքով Արցախում զոհվել է 214 զինծառայող, 21 խաղաղ բնակիչ, անհետ կորել 14 անձ ու ևս 64 քաղաքացի մահացել է բռնի տեղահանության ժամանակ։

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ