22 10 2021

Միայն այն, որ մեր երկրի էկոնոմիկայի նախարարն այսպիսի տուպոյ երևույթ է, բավարար է, որ չզարմանանք շեշտակի գնաճից

Միայն այն, որ մեր երկրի էկոնոմիկայի նախարարն այսպիսի տուպոյ երևույթ է, բավարար է, որ չզարմանանք շեշտակի գնաճից

Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գնաճը խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը, պիտի փորձենք զսպել գնաճը»

Այս «մտքի»` «դոկտորականի» պաշտպանության համար նախատեսված փայլուն աշխատանքի վերնագրի հեղինակը մեր երկրի էկոնոմիկայի նախարար Քերոբյանն է։ Դե միայն այն, որ մեր երկրի էկոնոմիկայի նախարարն այսպիսի տուպոյ երևույթ է, արդեն բավարար է, որ չզարմանանք շեշտակի գնաճից, բայց այստեղ թույլ տվեք ֆիքսել մեկ այլ հանգամանք.

Հերիք չի, որ սրանց անհեռատես և տգետ քաղաքականության պատճառով ամեն օր յուրաքանչյուր քաղաքացի իր գրպանի վրա զգում է թանկացումների ծավալը, մի հատ էլ սրանք փորձում են այդ թանկացումների պատճառը լղոզեն իրենց վրայից և գցեն, իրենք էլ չգիտեն թե ում ջեբը։ Տնտեսական հիմարությունների դոկտոր, պրոֆեսոր Քերոբյանն այնպես է խոսում գնաճի մասին, կարծես թե արագիլն է բերել ու էտ գնաճը գցել մեր երկրի վրա, իրենք էլ հեչ կապ չունեն, աշխատում, աշխատում են, բայց դե այդ արագիլը համը հանում ա էլի։

Հ.Գ. Սովորաբար, երբ երկրի ղեկավարն արտաքին ուժերի կողմից դրածո է լինում, կոնկրետ ինչ-որ խնդիր կատարելու համար, մեր դեպքում այդ խնդիրը Արցախի հանձնումն էր, և ոչ միայն։

Գոնե ինչ-որ ուղղություններով փորձում են ապահովել դրական տեղաշարժ. ենթադրենք տնտեսության մեջ, որպեսզի ժողովրդի դժգոհությունը որոշակիորեն մեղմեն, բայց սրանք այնքան անողնաշար են, որ անգամ մի բան չկա այս համատարած խավարի մեջ, որ կարողանան դրական լույսի տակ ներկայացնել։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ