Այսօր Կառավարության նիստում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ սահամնամերձ համայնքներին գումար տրամադրելու մասին ՀՀ կառավարության որշման նախագիծը:
«2021 թվականին նախատեսված բյուջեով 2022 թվականի համար նախատեսված գումարը կազմում է մեկ միլիարդ 155 միլիոն դրամ, որը նախատեսված է մեր հինգ մարզերի 23 համայնքների 81 բնակավայրերին գումար հտկացնելուն: Դրանք հիմնականում չորս ուղղությամբ են՝ անշարժ գույքի հետ կապված հարկերը, էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի հետ կապված: Ընդհանուր առմամբ՝ այս որոշմամբ մենք գործ ունենք մոտ 100 հազար շահառուի հետ և կառավարության այս աջակցությամբ մեղմացնում ենք այս ուղղություններով նրանց վճարումները, կամ ամբողջությամբ պետությունն է իրականացնում»:
Ավելին՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը