Այս պահին նման հարց օրակարգում չկա, բայց ցանկություն ունենք օտար լեզուների իմացությունը զարգացնել: Կառավարության նիստից hետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք ՀՀ-ում նոր ռուսական դպրոցներ են բացվելու, ինչի մասին խոսել են ՌԴ և ՀՀ արտգործնախարարները։
Վահրամ Դումանյան ասաց, որ նման ձևակերպմամբ հայտարությունների ծանոթ չէ, խոսքը գուցե վերաբերում է ծրագրերի զարգացմանը. «Անկեղծ եմ ասում, ես նման ձևակերպմամբ չեմ հանդիպել, եթե հղումն ունեք, կխնդրեմ ինձ տաք։ Ձևակերպումը մի քիչ այլ կերպ է եղել, որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսևորել, Լավրովի հետ մեր նախարարությունը շփում չի ունեցել, իրոք ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը