01 12 2022

Ես չգիտեմ՝ դուք որ ճաքի մասին եք խոսում, ես ճաքի չեմ տիրապետում. Վահրամ Դումանյան




Քաղաքապետարանի դաշտում է խնդիրը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով քաղաքի զարդարանքների պատճառով կառավարության շենքի վրա անցքեր բացելուն:

«Քաղաքապետարանը պարտավորվել է, որ եթե որևէ մի վնաս լինի, կվերականգնվի 100 տոկոսով: Այս ամենը ժամանակավոր Ամանորի հետ կապված երևույթ է, այնպես որ ժամանակավոր այս զարդարանքների համար նախարարությունը հատուկ գիտամեթոդական նիստում դա չի քննարկել: Իսկ քաղաքապետարանը որպես միջոցառման հեղինակ-կազմակերպիչ 100 տոկոսով պարտավորված և վստահ եմ, որ կանի, եթե ինչ որ բան այնպես չէ: Ես չգիտեմ՝ դուք որ ճաքի մասին եք խոսում, ես ճաքի չեմ տիրապետում, կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ