ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքից ազատվելու մասին դիմում է ներկայացրել։
«Նախարարը դիմում է ներկայացրել աշխատանքից ազատվելու վերաբերյալ, սպասում ենք վարչապետի հաստատմանը», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը։
Թե ինչ է հրաժարականի դիմումի պատճառը՝ խոսնակը չասաց։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը