15 10 2021

Ռուբեն Վարդանյանը պատրաստ է բանտում հայտնվել` հանուն Հայաստանի

Ռուբեն Վարդանյանը պատրաստ է բանտում հայտնվել` հանուն Հայաստանի

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ակտիվ մասնակցելու է հասարակական-քաղաքական կյանքին, իր համար Հայաստանն ու Արցախը ավելի կարևոր են, քան իր հարստությունը և ունեցվածքը, պատրաստ է անգամ նստել բանտ և կորցնել ունեցվածքը։

Այս ամենը հայատարարում է մի գործիչ, որը մեկ ամիս առաջ Հայաստանում լուրջ դեմքով քննարկում էր Աֆղանստան ֆինանսական օգնություն ուղարկելու հնարավորության հարցը, ապա հայտարարում, որ իրեն այդքան էլ ճիշտ չեն հասկացել, քանի որ հայերեն արագ է խոսում։

Այս ամենը հայտարարում է մի հանրային գործիչ, որը մինչ այս` որևէ էական կամ երևելի քննադատության չի ենթարկել ներկայիս կառավարության գործունեությունը։

- Չի անդրադարձել, այսպես կոչված, թավշյա հեղափոխության հետևանքով ձևավորված հեղափոխական ամենաթողության մթնոլորտին,

- Կամընտրային արդարադատության խնդրին,

- Արտաքին քաղաքական կոպիտ սխալներին, որոնք հիմք հանդիսացան ադրբեջանական ագրեսիայի համար,

- Չի խոսել պատերազմի քաղաքական հիմնական մեղավորներից,

- Չի խոսել գործող իշխանության տնտեսության վերաձևման խիստ վտանգավոր փորձերից,

- Կարծիք չի հայտնել կապիտուլյացիոն ակտի վերաբերյալ,

- Շարունակում է լռել հնարավոր Խաղաղության պայմանագրի և դրա վտանգների մասին։ Մասնավորապես` Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին։

Այս և այլ կարևոր հարցերի մասին լռած Վարդանյանի կարծիքով` կարելի է լռելով զբաղվել քաղաքականությամբ։ Եվ վերջում հարց է առաջանում` ով և ինչի համար Վարդանյանի նման գործչին պետք է նստեցնի բանտ կամ ունեզրկի։ Ու՞մ է դա պետք։ Առանց դա էլ` Վարդանյանը ո՛չ կոշտ քննադատում է իշխանությանը, ո՛չ էլ իրեն համարում է ընդդիմադիր քաղաքական գործիչ։

Աղբյուրը՝ այստեղ

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ