11 10 2021

Դավիթ Տոնոյանն այն նախարարն է, որ առնչվում է պատմության ամենախայտառակ էջի հետ. Արամ Վարդևանյան



Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խմբի հայտարարությունն  https://news.am/arm/news/666882.html   այն մասին, որ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում, Հայաստան դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը ուղիղ մեսսիջ է համարում իշխանությանը, որի հետևանքն ըստ պատգամավորի հնարավոր է լինի Վերաքննիչ դատարանում սպասվող նոր որոշումը՝ Տոնոյանի կալանքը որպես խափանման միջոց  վերացնելու մասին, այսինքն սա գործարքի մասինազդակ էր պատգամավորի խոսքով:

 «Դավիթ Տոնոյանի պաշտպաններն ազդակ են տալիս, որ վերքննիչ քրեական դատարանում գործը չմակագրվի, ասենք, Արմեն Դանիելյանին, որ կալանավորումից ազատելու հարց առաջանա»,-ասաց Արամ Վարդեւանյանը՝ համաձայնելով լրագրողի այն դիտարկմանը, որ սա ըստ էության,  գործարք է իշխանության հետ՝ պատերազմում պարտության առնչությամբ լռելու դիմաց

«Ես կարծում եմ՝ դեռ ազդակն է: Ժողովրդական լեզվով ասած՝ հիմա դեռ աչքով են տալիս: Ամեն դեպքում մենք խոսում ենք պաշտպանության նախարարի մասին, որը ոչ միայն անորակ զենքի հետ առնչություն ունի, ըստ ԱԱԾ-ի, այլեւ ՀՀ անվտանգության եւ պաշտպանության ամենախայտառակ էջի հետ առնչություն ունի»,-եզրափակեց Վարդևանյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ