Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է․
Իրանում հասկանում են, որ Սյունիքը ՀՀ-ին թողնելու թեմայի հետ կապված հնարավոր ռազմական կոնֆլիկտի պարագայում, եթե մինչ այդ ՀՀ-ում իշխանափոխություն չլինի, ապա մեծագույն հավանականությամբ ՀՀ-ի ներկա իշխանությունները ամբողջությամբ կաշխատեն իրանցիների դեմ։
Թեկուզ տարածք հանձնելով կամ զոհեր տալով։
Այսինքն, եթե ենթադրենք Իրանը փորձի մտնել, որ Սյունիքը պահի, միգուցե ՀՀ-ի ղեկավարությունը հրաման տա Իրանին դիմագրավե՞լ, կամ թուրքերի հետ կոորդինացված աշխատեն, ասենք նրանք էլ Նախիջևանից մտնեն։Կմտածեք սա ֆանտաստիկա է, բայց որքան ֆանտաստիկ ու ենթադրելի անիրականանալի բաներ տեղի ունեցան վերջին 3-4 տարիներին։
Իրանցիները հավանաբար լավ գիտեն, թե ՀՀ ներկա ղեկավարը Բոլտոնից ինչ էր ուզել Իրանի դեմ պատերազմի պարագայում ԱՄՆ-ին աջակցելու դիմաց։
Իրանը լավ գիտի նաև մեկ այլ բան, թե ՀՀ-ի ներկա ղեկավարությունը ի՞նչ որակի ու նշանակության ինֆո է փոխանցել արևմտյան որոշ շրջանակների։
Մյուս կողմից էլ օրեր առաջ Ազատիչը ասում է, որ միջազգային դերակատարները սպասում են, որ բռնեն սրանց սուտը, որ քայլեր ձեռնարկեն։
Կարծում եմ ՀՀ ընդդիմությունը այստեղ կոնկրետ քայլեր անելու օրակարգ ունի, ու առանց ուշացնելու։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը