Մեկ տարի առաջ այս օրերին, մեզ «էն գլխից» պատրաստեցին պարտության՝ հայտարարելով, որ եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու։ Հետո հպարտացան այդ պարտությամբ, այնուհետև՝ ասվեց, որ երբեմն հաղթել կարելի է նաև․․․ պարտվելով։ Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը:
«Սա պատերազմ էր, որ կարող էր չլինել, սա պարտություն էր, որ կարող էր չլինել։ Կարող էր Արցախի պետականությունը պահպանված լինել, կարող էինք Գորիս-Կապան ճանապարհով ազատ երթևեկել ու չվախենալ, այսպես կոչված, մոլորվելուց ու ադրբեջանցիների ձեռքն ընկնելուց։
Շուշին ու Հադրութը կարող էին մերը լինել, եթե կանոնավոր բանակը չվերածվեր ցաք ու ցրիվ ջոկատների, եթե կասկածելի ու քրեական հոդվածներով նախատեսված որոշումներ չընդունվեին»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը