05 10 2021

Ասում եք՝ մինչև 2018-ը որևէ լավ բան տեղի չի ունեցել, իսկ Սոցփաթեթը ե՞րբ է ներդրվել․ Վարդևանյանը՝ փոխնախարարին



Դուք ներկայացնում եք քաղաքական թիմ, որը ներկայացնում է, որ մինչև 2018 թվականը ՀՀ-ում որևէ լավ բան տեղի չի ունեցել։ Հիմա այս սոցիալական փաթեթը կարող եք պարզաբանել ե՞րբ է ներդրվել և ճի՞շտ եմ ընկալում, որ դրական իսնտիտուտ է դուք էլ մտածում եք ընդլայնելու մասին։ Այս մասին ԱԺ-ում ՀՀ Աշխտանաքի և սոցիալական հարցրեի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ 2013 թվականին է ներդրվել սոցփաթեթը և ցանկանում են հնարավորինս հարմարավետ դարձնել այն քաղաքացիների համար։

Այնուհետև Վարդևանյանը շարունակեց․ «սոցփաթեթը չի վերաբերվում բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպե՞ս է ստացվում, որ պարգևատրումը վերաբերվում է պետական քաղաքական պաշտոնյաներին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ