Զինծառայողների ծնողներն ակցիան են իրականացնում ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ: Պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարի Մխիթարյանը, լրագրողներին պատմեց, որ իր որդին զոհվել է հոկտեմբերի 6-ին: Մարմինն, իրենց ունեցած տվյալներով, գտել են ու հողին հանձնել:
Գարի Մխիթարյանի խոսքով՝ ծնողները չէ, որ պետք է գնան, տվյալներ հավաքեն, տան Քննչական կոմիտեին, այլ քննչական մարմիններն իրենց աշխատանքը պետք է կատարեն:
Նա նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 2-ին հանցագործությունների մասին հայտարարություն են տվել.
«Բարձրաստիճան պաշտոնյաներ, գեներալներ կան, որոնք պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը