«Առաջին անգամն է, որ սոցփաթեթի կարգը արմատական վերանայվում է և առաջարկվում է բավականին մեծ թովով փոփոխություններ, որոնք միտված են ինչպես պրակտիկայից բխող խնդիրների լուծմանը, այնպես էլ հաշվի առնելով սոցփաթեթի բուն նպատակը, իսկ սոցփաթեթի նպատակն է այն շահառուների, ովքեր կարողանում են օգտվել սոցփաթեթից, ավելի մոտիվացնելու աշխատանքների մեջ, խրախուսելու և բարձրացնելու գրավչությունը աշխատանքների, քանի որ գիտենք՝ հիմնականում այն աշխատողներն են համարում սոցփաթեթի շահառուներ, ովքեր աշխատում են պետական համակարգում, գիտության, մշակույթի ոլորտներում: Այս պարագայում սոցփաթեթի կարգը հնարավորություն է տալիս կանխել հոսունությունը պետական համակարգից դեպի մասնավոր: Հիմա փոփոխություններով հնարավոր է նաև էլ ավելի հարստացնել այն կարգը, որն այսօր ունենք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը