Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Սոչիում իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փոխզիջումային որոշումների անհրաժեշտությունը: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Եվ, իհարկե, խոսքը գնում էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին։ Ռուսական կողմից ընդգծվել է, որ կողմերը պետք է փոխզիջումային լուծում փնտրեն սահմանազատման եւ տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման վերաբերյալ», - պատմել է Պեսկովը:
Առաջնորդները պայմանավորվել են նոր հանդիպման մասին մինչև տարեվերջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը