29 09 2021

Մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած, մեծ կորուստ ունեցավ. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկոյի մահվան կապակցությամբ

Մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած, մեծ կորուստ ունեցավ. Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Հայկոյի մահվան կապակցությամբ

Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացա ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի (Հայկ Հակոբյան) մահվան մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Մեր բոլորիս սիրելի Հայկոյի անժամանակ մահով մեր ժամանակակից երգարվեստը, անկասկած մեծ կորուստ ունեցավ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում արտիստի ընտանիքին, հարազատներին ու նրա արվեստի երկրպագուներին»,- ասված է գրառման մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ