Մեր հազարավոր հայրենակիցների արյան մեղքը կրող այս թրքացածների խունտան շարունակում է ընթանալ այն ուղենիշով, որը նրան տվել են իրեն իշխանության բերողները, այն է՝ Հայաստանն ամեն կերպ ինտեգրել թուրքական պրոյեկտին: Այս մասին հուլիսի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
«Այն ինչ կատարվեց մեկ տարի առաջ ոչ միայն մեծագույն ողբերգություն էր հայերի համար, այլ նաեւ սա մի սարսափելի վտանգավոր խաղ է դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի դեմ ուղղված: Միանգամայն օրինաչափ է, որ այս իշխանությունը, որ բրիտանաթուրքական ուժերը բերեցին մեր գլխին, չպետք է օգտվեր այս բնական դաշնակից-բարեկամների ընձեռած աջակցությունից, օգնությունից պատերազմի ընթացքում: Եթե այդ աջակցությունը հավուր պատշաճի ընդունվեր, մենք այլ պատկեր կունենայինք, եւ ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտի տակ կանգնած կլինեին, այլ այն բնագծերում, որտեղ ՊԲ-ն տարիներ շարունակ մարտական հերթապահություն էր իրականացնում»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը