26 04 2023

Հավերժ սոված մեկին բերել եք իշխանության, գիտեք թե հերոս ու փրկիչ եք ընտրել․ Դավիթ Ջամալյան



«Փաշինյանն Ալիևի հետ փոխհամաձայնեցված խաղում է, սա  բացահայտ իրող ություն է, որը չնկատել հնարավոր չէ»,-Yervan.Today-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։  Նրա խոսքով՝  Ադրբեջանը սեղմում  է օղակը, լայն առումով,  հայոց պետականության շուրջ, ոչ թե՝ Արցախի․ «Ակներևաբար Ալիևը  շտապում է՝  շատ լավ հասկանալով , որ Նիկոլ Փաշինյանի իշխանության հիմքերը երերուն են»։ 

Դավիթ Ջամալյանն ասում է, որ  կա ընդվզման այնպիսի պոտենցիալ, որ ամեն վայրկյան կարող է իրավիճակ փոխվել։ «Էս մարդը  փողոցում  քայլել չի կարողանում, մեկը անձրևանոց է շպրտում, մյուսը դավաճան է գոռում ․․․ Իրականում սրան հավատացող մարդ չկա, ատելություն կա սարսափելի»,-նշում է մեր զրուցակիցը։

Դավիթ Ջամալյանի խոսքով, Արցախում կարող է իրավիճակը կայունանալ,  քանի որ, ինչպես ինքն է նշում, համբերատար ու հանդուրժող Վոլկովի փոխարեն գալիս է զինվորականի հանդուգն նախաձեռնողականությամբ զորախմբի  հրամանատար։

«Էս պահին մեր ամբողջ հույսը Ռուսաստանն ու բարեկամ  Իրանն են, որովհետև երկու հզոր ուժ շահագրգռված է ռեգիոնում տեսնել  կայուն, զարգացող, սուբյեկտայնություն ունեցող Հայաստան, բայց մյուս կողմից ողբերգությունն այն է, որ թրքահպատակ ոչնչությունների զանգվածն առ այասօր իշխում է երկրում և բոլոր այն նպատակները, որ իրենց իշխանության բերած բրիտանաթուրքական կենտրոնները դրել են հետևողականորեն կյանքի են կոչում՝ սկսած Հայոց եկեղեցու առարկան դպրոցից հանելուց» ։

«Փաշինյանը գիտի, որ այն պատվերները, որոնք տրված են արևմտյան կենտրոններից եթե մինչև վերջ կյանքի չկոչի հենց այդ կենտրոնններն  իր վերջը տալու են»,-ասում է Դավիթ Ջամալյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ