Yerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Չեմ ուզում որպես ճշմարտություն ընդունել Ալիևի հայտարարությունը, սակայն նոր հարցեր են առաջացել, որին, ինչպես նախորդ անգամ գրեցի, պարտադիր պետք է մեր այսպես կոչված կառավարիչները շուտափույթ արձագանք են։
Հարցեր՝
1․ Եղե՞լ է արդյոք Պուտինի և Ալիևի կողմից առաջարկ կանգնեցնել պատերազմը 2020թ․ հոկտեմբերի 7-ին
2․ Ի՞նչ պայմանների բավարարման պարագայում է հնարավոր եղել կանգնեցնել պատերազմը 10-րդ օրը
3․ Ի՞նչ վիճակում են եղել մեր զինված ուժերը, արդյո՞ք այնքան բավարար, որ մերժվել է Պուտին-Ալիև առաջարկածը (եթե եղել է, իհարկե)
4․ Որքա՞ն զոհ ու վիրավոր ենք ունեցել այդ օրվա դրությամբ
5․ Որքա՞ն տարածքային կորուստ ենք ունեցել, արդյո՞ք Հադրութը, օրինակ, հանձնված է եղել պատերզմի 10-րդ օրը
6․ Եթե այդպիսի առաջարկ է եղել, ու՞մ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պաաճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը
7․ Գլխավոր շտաբը ի՞նչ դիրքորոշում է ունեցել
Կարող եք հարցերը շարւնակել, հուսամ՝ կառավարիչների խմբակից սպառիչ պատասխաններ կլինեն․ հակառակ դեպքում՝ այս դրվագը հերթական անգամ ապացուցում է, որ այս ամենը, իրոք, ծրագրավորված պարտություն է եղել, այն է՝ դավաճանություն։
Հ․Գ․ Այս ամենի ֆոնին կիրակի՝ սեպտեմբերի 26-ին «Հայաստան» դաշինքի հրավիրած երթը դեպի Եռաբլուր բոլորովին նոր բովանդակություն է ստանում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը