Մենք այսօր իմ խորին համոզմամբ, չունենք անկախություն, որ տոնենք այս օրը, նաև չունենք տրամադրություն տոնելու այս օրը. Անկախության իրական տերերն այսօր Եռաբլուրում են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոս կոչման արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին տոնոյանը:
«Մեր զավակներն իրենց մահով ապացուցեին, որ իրենք են տերերը: Այսօր միակ չգրավված ամրոցը մնում է Եռաբլուրը, հետևաբար, մենք ցանկություն հայտնեցինք մի քանի մայրերով, որ գնանք այսօր Եռաբլուր: Մենք ուզում ենք ուղղակի երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք մեր պայքարը և մի օր անպայման վերադարձնելու ենք Հայոց անկախությունը:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը