14 09 2021

Ամենազարհուրելին այն է, որ մարդիկ իրենց երեխաների ապագան Հայաստանում չեն տեսնում. Նաիրա Զոհրաբյան



Այսօր ռուս խաղաղապահները ապահովում են Արցախ գնալու և ընդհնարապես Հայաստանի տարածքների անվտանգությունը և պարզ չէ, երբ խաղապահների մանդատն ավարտվի, ինչ է լինելու: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Այսպիսի արտագաղթ, որ հիմա է, մեկ էլ 90-ականներին է եղել, երբ արտագաղթի սարսափելի ալիք է եղել: Ամեն օր ինձ զանգում են ու հարցնում՝ Եվրոպական կամ ԱՄՆ դեսպանատանը ծանոթ ունե՞ք: Եվ ինձ համար ամենազարհուրելին այն է, որ գնում են այն մարդիկ, ովքեր ապահով են, ապրելու խնդիր չունեն, բայց մարդիկ իրենց երեխաների ապագայի խնդիրն ունեն»:

Ամբողջականը՝ տեսանյութով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ