«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք զինծառայողների ցուցակները կազմելու հարցում ԿԸՀ-ն մասնակցություն ունի, թե՞ գործընթացն ամբողջապես ՊՆ-ի տիրույթում է: Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ ցուցակների տրամադրում ԿԸՀ-ին նախատեսված չէ: Արձագանքելով Մուկուչյանին, պատգամավորը նշեց.
«Փաստորեն ԿԸՀ-ն զինծառայողների մասին տվյալներ չի ունենում մինչև քվեարկության պահը և հարցը ՊՆ-ի տիրույթում է. հետևաբար ենթադրվում էր, որ ՊՆ-ի ներկայացուցիչը պետք է ներկա լիներ ՍԴ-ում համապատասխան հարցի քննարկմանը, ներկա է՞ր, թե՝ ոչ»,-փորձեց պարզել Արեգնազ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը