13 09 2021

Մեզ կամաց-կամաց սովորեցնում են, թե, այո՛, Որոտանը ադրբեջանական տարածք է. Վահե Հակոբյան



Ամենաթողության պայմաններում Ադրբեջանն ինչ ուզում է, այն էլ անում է: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԾ տարածած հաղորդագրությանը:

«Նորմալ չի, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածում է միայն այն բանից հետո, երբ համացանցում տարածվում է Որոտանից լուսանկար, որ ադրբեջանցիները այնտեղ հենակետ են դրել, իրանական բեռնատարներ են կանգնեցնում, գումար են ուզում: Բոլոր խնդիրների վերացումը Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումն է»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ