07 09 2021

Սրանք խոսում են «թալանածի» վերադարձի մասին ու նախադեպը չունեցող թալանով են զբաղվում․ Արա Վարդանյան

Սրանք խոսում են «թալանածի» վերադարձի մասին ու նախադեպը չունեցող թալանով են զբաղվում․ Արա Վարդանյան

«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը գրում է․

«Սկզբից գեներալ Մանվելի տուշոնկա շոուն էր, հետո Նախագահ Քոչարյանի անօրինական կալանքը։

Առաջին դեպքում ուղերձը հետևայլն էր` մենք սրբություն չունենք ու ինչ կուզենք կսարքենք (իմ հանդեպ իրականացված շոուն ևս դասում եմ այս բաժնին)։

Երկրորդում` մենք անվախ ենք ու ցանկացածին կկալանավորենք։

Նպատակը, իհարկե, միայն Արցախը թուրքին հանձնելը չէր, այլ նաև փող աշխատելը։ Հենց վերոնշյալ երկու ձերբակալությունները տեսնելով, ըստ իս, շատ ու շատ նախկին պաշտոնյաներ ու օլիգարխներ սուսուփուս վճարվում էին Հայաստանի իշխանությունը զավթած թրքահպատակներին։

Կանցնի որոշ ժամանակ և բոլորս կիմանանք, թե ով, ում միջոցով և ում է տվել հարյուր միլիոնավոր դոլարներ։

Սրանք խոսում են «թալանածի» վերադարձի մասին ու պատմության մեջ նախադեպը չունեցող թալանով են զբաղվում…»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ