28 08 2021

«Նիկոլ Փաշինյանի դեմ Իլհամ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է…»․ Սենոր Հասրաթյան

«Նիկոլ Փաշինյանի դեմ Իլհամ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է…»․ Սենոր Հասրաթյան

Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Այն, որ մեր թշնամի պետության ղեկավարն իր քաղաքական ու  դիվանագիտական կարողություններով գերազանցում է Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող և երկրի փաստացի ղեկավարումն իրականացնող անձի հնարավորություններին, դա արդեն ակնհայտ է և, գրեթե, ամեն օր իր արտահայտությունն է ստանում Արցախի և Հայաստանի հետ տեղի ունեցող անբարենպաստ զարգացումների տեսքով:

Դրա ամենաթարմ ապացույցը օգոստոսի 25-ից Գորիս-Որոտան և Շուռնուխ-Կարմրաքար հատվածների փակման իրողությունն էր և այն հրապարակային հայտարարությունը, որի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձը այսօր հայկական տեղանունները ներկայացրեց ոչ ավել, ոչ պակաս, քան  ադրբեջանական անվանումներով… Ի դեպ պատահականորեն, թե օրինաչափորեն դրանից ժամեր հետո պարզվեց, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկության և քաղաքացիների ազատ տեղաշարժի համար…

Հ.Գ. Գրեթե մեկ տարի առաջ մարտադաշտում ոչ այնքան զենքի ուժով, որքան ճկուն դիվանագիտությամբ Նիկոլ Փաշինյանի դեմ Իլհամ Ալիևի տարած հաղթանակն այսօր էլ շարունակվում է… Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ,  քանի դեռ մեր իշխանությունն արժանապատիվ խաղաղության հասնելու փոխարեն, որդեգրել է ցանկացած գնով (անգամ պատմական տարածքներ զիջելով ու մուրալով) խաղաղության հասնելու մարտավարություն…»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ