27 08 2021

Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը». Էդուարդ Շարմազանով

Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը». Էդուարդ Շարմազանով

Աժ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այդ ի՞նչ դրական ազդակներ կան Թուրքիայից։

Ճանաչու՞մ ու դատապարտու՞մ է Թուրքիան Հայոց ցեղասպանությունը։

Հրաժարվու՞մ է Թուրքիան սատարել Ադրբեջանին։

Պահանջու՞մ է Թուրքիան Ադրբեջանից դուրս բերել իր զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Ճանաչու՞մ է Թուրքիան Արցախի օկուպացիան Ադրբեջանի կողմից։

Իհարկե ՝ ոչ։

Կապիտուլյանտ, այսքանից հետո ո՞րն է քո մատնանշած «դրական ազդակը»։

Մեզ հասնում է,մենք որպես հասարակություն արժանի չենք Հայաստանին։

Ծնկի գալ թշնամու առաջ ու Հայաստանը նման «դրական ազդակներով» դարձնել «թուրքական վիլայեթ»։

Սա է «մուրճով» ռեժիմի արդյունքը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ