27 08 2021

Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ․ Աբրահամյան

Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Կասկած չունեմ, որ Ադրբեջանի ագրեսիայի հիմնական նպատակը Հայաստանից միջանցք ստանալն է, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ:

 

Իրականում Ադրբեջանն այս պահին մարտավարական հնարքների մեջ է, սակայն ռազմավարական նպատակներում նրանց համար ամենակարևորը՝ Հայաստանի ամենահարավային հատվածից առանցք ստանալն է։

Մեղրիի ու Ագարակի ուղղությունն անվտանգային առումով, այսօր, առավել քան երբևէ մեզ համար առանցքային է, որտեղ մեծ ծավալի աշխատանքներ իրականացնելու, նախկինում եղած մոտեցումների արմատական փոփոխությունների անհրաժեշտություն կա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ