24 08 2021

Հարվածներ են հասցվել Արծվիկ Մինասյանի ճակատին ու ձեռքերին



Անհամաչափ ուժ կիրառելով փորձում էին Աննա Մկրտչյանին դահլիճից հանել, այն էլ անվայել պահվածքով, որին ընդդիմացա ես՝ բարձրաձայնելով, որ ընդմիջում է հայտարարված, հետո էլ՝ թողեք հանգիստ, պատգամավորը կիրառված պատասխանատվության միջոցի շրջանակներում կամավոր կկատարվի: ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Նրանք ոչ միայն չդադարեցրին, այլ նաև հարձակում կազմակերպեցին ինձ վրա, պատռվել է վերնաշապիկս, հարված ստացա ձեռքերիս, ոտքերիս, ճակատիս: Սրանք բոլորը վկայություն են այն բանի, որ մենք գործ ունենք հանցավոր խմբավորման հետ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ