23 08 2021

Եթե հույս ունեն, թե Արմեն Չարչյանին կալանավորելով, «Հայաստան» խմբակցությանը կշեղեն քաղաքական օրակարգից, չարաչար սխալվում են. Գեղամ Մանուկյան․ «Փաստինֆո»

Եթե հույս ունեն, թե Արմեն Չարչյանին կալանավորելով, «Հայաստան» խմբակցությանը կշեղեն քաղաքական օրակարգից, չարաչար սխալվում են. Գեղամ Մանուկյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է

Բանական մարդն այլևս այս իշխանությունների, դատաիրավական համակարգի և դատախազության գործողություններին ի վիճակի չէ նորմալ գնահատական տալ, որովհետև խելագարության կանխավարկածով այլևս շատ դժվար է աշխատել, պայքարել, սա խայտառակություն է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավորելու մասին որոշմանը:

Իսկ թե ինչո՞ւ պատգամավորին կալանավորելու որոշում կայացվեց՝ առանց խորհրդարանում նրա անձեռնմխելիության հարցը քննարկելու, Գեղամ Մանուկյանն ասաց.

«Քանի որ խելագարության կանխավարկածով պետք է առաջնորդվենք, ավելի լավ է նրանք պատասխանեն՝ դատախազությունը, ԲԴԽ-ն, Գագիկ Ջհանգիրյանն օրեր առաջ դեռ ակնարկներ էր անում, որ Արմեն Չարչյանը պետք է կալանավորվի, հիմա էլ իրենով է անում ողջ դատական համակարգը, իհարկե, այնտեղ փայլուն դատավորներ էլ կան, բայց կան նաև իշխանության կամակատարներ: Օրենքի դիկտատուրա ասվածը, որ իրենք այդքան ճամարտակում էին նախընտրական քարոզարշավի ժամանակ, չէր վերաբերվում օրենքի սահմաններում օրենքի դիկտատուրա հաստատելուն, այլ ուղղակի նիկոլական դիկտատուրա հաստատելու փորձ էր,որ ամեն քայլափոխի իշխանությունն իրականացնում է: Եթե հույս ունեն, թե Արմեն Չարչյանի կալանավորելով, «Հայաստան» խմբակցությանը կշեղեն քաղաքական օրակարգից, չարաչար սխալվում են»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ