17 08 2021

Ոռոգվող հողատարածքները 35.7 հազար հա էին, հիմա դարձել են 31.4 հազար հա, ինչու՞.Արծվիկ Մինասյան



2018 թվականին Սևանից հավելյայլ ջուր բաց թողնելու որոշումն եմ հրապարակում ու ցուցանիշները՝ 35.7 հազար հա հողատարածք է ոռոգվել, իսկ այսօրվա կառավարության բերած նախագծով՝ վկայակոչում եք 31.4 հազար հա ոռոգվող հողատարածք: ՀԻմա հիմնավորեք՝ եթե ավելին է եղել մշակվող տարածքը, ինչո՞ւ է նվազել, և հակառակը ջրային ռեսու՞րս է անխնա վատնվել, այո՞… Սա ձեր կառավարման տարիների գնահատականն է, պարզաբենք:

 Այսօր ԱԺ արտահերթ նիստում Սևանից ջուր բաց թողնելու վերաբերյալ կառավարության նախագծի վերաբերյալ  հարց հնչեցրեց Արծվիկ Մինասյանը՝ ընդգծելով, որ իշխանությունն իր կատարած քայլերի հաջորդականությունը չի կարողանում պարզ հիմնավորել, բայց չգիտես ինչու իր չարածի համար էլ նախկիններին է մեղադրում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ