17 08 2021

Կա՛մ ձեր կառավարած 3 տարիներին նվազել է մշակվող հողատարածքը, կա՛մ լրացուցիչ ջրառ եք իրականացնում. Արծվիկ Մինասյան



Երևի քչերը կհիշեն 2017 թ. սուր բանավեճն ու Բնապահպանությնա նախարարության բացասական եզրակացությունը՝  հավելյալ Ջրառի մասին: Բնապահպանության նախարարությունը չի կարող ու չպետք է կողմ լինի Սևանից ջրի բոցթողնմանը, դա հակաբնապահպանական մոտեցում կլինի, և խիստ զարմանալի է, որ այսօր արտահերթ նիստով Կառավարության բերած Սևանի մասին նախագծին  նույն գերատեսչության արձագանքը չկա, բացակայում է մոտեցումը: Այսօր ԱԺ արտահերթ նիստում Սևանից ջուր բաց թողնելու վերաբերյալ կառավարության նախագծի վերաբերյալ նման տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցությունից Արծվիկ Մինասյանը:

Մինասյանը նկատեց, որ Կառավարությունը խուսափել է նախագծում նաև թվեր հրապարակել ու սա համարեց կանխամտածված քայլ.

«Ցուցանիշերը շատ վատն են և հնարավոր է միտումնավոր չեք հրապարակում , այսօր առկա -5-ը վստահաբար ջրառի դեպքում -11 է դառնալու, ինչը օրենքի կոպտագույն խախտում է լինելու: Ամեն հաջորդ տարվա ցուցանիշը պիտի դրական առումով գերազանցի նախորդին, հետևաբար նոր ջրառի հետևանքները ջրային ռեսուրսի կառավարման համար լինելու է շատ ծանր»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ