Մարդիկ, ովքեր հիմա կառավարությունում են և այնտեղից որոշել են այս նախագիծն ուղարկել ԱԺ, ասել են բառացի հետևյալը՝ «Սևանից ջուր բաց թողնելը փող աշխատելու միջոց է»: Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանը։
«Շարունակություն էլ կա առ այն, որ մեկ սանտիմետր ջրից մեկ միլիոն դոլար են աշխատում։ Ըստ էության, Սևանից ջուր բաց թողնելը դիտվում է բացառապես որպես անօրինական փող աշխատելու միջոց։ Ուզում եմ հասկանալ՝ հիմա այդ միջոցն է աշխատում, որովհետև ձեր փողը պակասե՞լ է», - դիմելով ԱԺ ղեկավարությանը՝ ասաց Մկրտչյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը