Սևանի հարցը իհարկե կարևոր է, բայց երեկվանից հետո սահմանային իրավիճակի հարցը առավել առանցքային է: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: Անդրադառնալով քննարկվող հարցին՝ պատգամավորը նշեց, որ Ջրային կոմիտեն այն ոլորտն է, որտեղ նշանակումը պետք է լինի ոչ թե քաղաքական նպատակներով, այլ մասնագիտական ունակությունները հաշվի առնելով, մինչդեռ Կարեն Սարգսյանի կենսագրությունը հակառակի մասին է հուշում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը