Օրերս Իլհամ Ալիևը CNN-ին տված հարցազրույցում մի շարք պնդումներ արեց, որ, օրինակ, պատերազմն սկսվելէ իր տարածքում և էլի որոշ բաներ:
Կարևորագույններից մեկը՝ նա խոսեց խաղաղության պայմանագրի իր պատկերացումների մասին: Թշնամի երկրի ղեկլավարին հիշեցնեմ, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը և ինքն իրավունք չունի քիթը խոթել մեր ստատեգիկ բարեկամի հետ մեր հարաբերությունների տիրույթ:
Եվ հիշեք, ցանկացած բանակցությունների նախապայման որպես՝ առաջինը մեր գերի եղբայրների վերադարձը պիտի լինի և Արցախի վերջնական կարգավիճակի հստակեցումը, մենք ընդգծում ենք՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեւջանի կազմում: Իր ելույթն այսպես սկսեց այսօր ԱԺ-ում Պատիվ ունեմ խմբակցությունից Հայկ Մամիջանյանը և անդրադարձավ Աիևին մշտապես չարձագանքելու Փաշինյանի անհասկանալի կոմպլեքսներին.
«Սրանք թշնամուն ուղղված մեր արձագանքներն էին, իսկ ու՞ր է ՀՀ իշխանության արձագանքը… ԱԳՆ-ում երեկվա բրիֆինգին ոչ մի խոսք չհնչեց Ալիևի հարցազրույցին ի պատասխան, մինչդեռ հենց լսում եք կապիտուլյանտ բառը՝ շատ արագ կանխում եք դա, կոշտ արձագանքում եք բոլորիս,մի պահ պատկերացրեք թշնամու տեղը մեզ ու պատկերացրեք ՝ կապիտուլյանտ բառն է հնչում, գոնե մի անգամ կոշտ պատասխանեք Ալիևին, մեկ անգամ գոնե պետք է արձագանք հնչի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը