«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, ԱԺ ամբիոնից ունեցած իր ելույթով անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին․
«Ընդմիջման ժամանակ նայեցի տեսագրութունը՝ այդ խայտառակ միջադեպի և որոշ պատգամավորների հետջ կապված պետք է ասեմ, որ պատգամավոր լինելուց զատ մենք տղամարդիկ ենք , ցանկացած գործոցղության կարելի է տալ ընթացք , հակազդեցութայուն , պատասխան մի քանի հարթություններում՝ տղամարդկային, քաղաքական, ձեր արածը ո՛չ քաղաքական էր, ո՛չ տղամարդկային, այսուհետ խորհուրդ կտամ սահմանազատել քաղաքականի տեղն էստեղ է , իսկ տղամարդուն վայել հակազդեցություն տալու ձևերն ու կարծում եմ գիտեք, որ երկուսին էլ հավասարապես կարող ենք արձագանքել։ Ինձ պարզապես շատ ավելի տրամաբանական կթվար, եթե դահլլիճում նստած պատգամավորները նույն վրդովմունքն արտահայտեին՝ մեր հայրենակցի ելույթը թշնամու դատարանում նայելիս։ Լավ կլիներ նույն վրդովմունքն ունենայիք, երբ սբ․Ղազանչեցոցի այսօրվա տեսքի կադրերն եք տեսնում»,-նշեց Մամիջանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը