13 08 2021

«Հայաստան» դաշինքն ամփոփում է խորհրդարանական շաբաթը

«Հայաստան» դաշինքն ամփոփում է խորհրդարանական շաբաթը

«Հայաստան» դաշինքն ամփոփում է խորհրդարանական շաբաթը և գրում է․

«8-րդ գումարման Ազգային Ժողովն այս շաբաթ շարունակեց իր աշխատանքը։ Մասնավորապես՝ պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները և ընտրեցին նախագահներին։ Այս անգամ ևս հնչեցին կոշտ ելույթներ և արձագանքներ։ Պարզ դարձավ, որ կան որոշ բառեր և արտահայտություններ, որոնք ցավոտ զգացողություններ են առաջացնում իշխող ուժի ներկայացուցիչների մոտ։

ԱԺ աշխատանքներին հետևողներին անակնկալ էր սպասվում․ «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո նիստերի դահլիճում կրքերը բորբոքվեցին, խոսնակ Ալեն Սիմոնյանը ներս հրավիրեց անվտանգության աշխատակիցներին և հրահանգեց անջատել ուղիղ եթերը»։

Ինչպե՞ս անցավ աշխատանքային երկրորդ շաբաթը՝ դաշինքն առաջարկում  է դիտել տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ