12 08 2021

Երեխաների ու աշխատանքային թրաֆինքինգի ցուցանիշով Հայաստանի վիճակը կտրուկ վատացել է. Արմեն Գևորգյան



Հանրային սեկտորից ինձ ահազանգեր են՝ Հայաստանում թրաֆիքինգի ոլորտով  ցուցանիշերը լուրջ նահանջ են արձանագրում ՝ աշխատանաքյին և երեխաների շահագործված իրավունքների մասով, 2012-14 թթ ՀՀ կառավարության պայքարը բավականին բբարձր էր գնահատել ԱՄՆ Պետդեպը, մենք այդ ժամանակ զեկույցի առաջին սանդղակում էինք, մինչդեռ վերջին տարիներին նահանջ է արձանագրվում,  իսկ հատկապես այս տարվա Պետդեպի զեկույցում Հայստանն առհասարակ հայտնվել է 2-րդ խմբի մոնիտորինգի ցանկում:

Այս մասին ԱԺ-ում ահազանգեց այսօր «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ ակնարկելով Մարդու իրավունքիների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում  առաջադրված Թագուհի Թովմասյանին, որ այս հարցում հանձնաժողովն հետագա անելիքներում հետևողականություն ցուցաբերի: 

Թագուհի Թովմասյանն ընդունեց ավագ գործընկերոջ դիտարկումն ի գիտություն և խոստացավ խնդիրը իր թիրախային առաջնահերթություններում նկատի ունենալ:

«Ընտանեկան արժեքներով ապրող փոքրիկ պետության ներսում այս ոլորտը պիտի պառլամենտական վերահսկողության լուրջ ազդեցություն ունենա»,-նշեց պատգամավորը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ