Միայն տեսնեիք, թե ովքեր եին ապրիլյան հանձնաժողովի անդամները, զինվորականությնա կողմից ներգրավված փորձագետները… նրանք մարդիկ էին, որոնց ես բանակից հեռացրել էի:
Այս ամբողջ ընթացքում համոզվեցինք, որ ապրիլյանի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծումն իրականում քաղքական նպատակ է հետապնդել, և բավականհեռահար…Այդ է պատճառը, որ այսքան ձգձգվեց ու մինչ օրս գաղտնի է պահվում հասարակությունից դրա արդյունքները: Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի մասին այսպիսի կարծիք է հնչեցրել ԱԺ-ում Սեյրան Օհանյանը՝ ընդգծելով, որ ինքը բավարարված չէ հանձնաժողովի տված արդյունքներից:
Ասում են՝ ԱԺ-ում կա այդ եզրակացությունը, ինքս էլ ծանոթ չեմ, կփորձեմ ծանոթանալ, և եթե իրականությանը չհամապատասխանող դրվագներ կհայտնաբերեմ, ես անպայման հանրությանը կտեղեկացնեմ այդ մասին:
Ապրիլյան պատերազմի հանձնաժողովը չպետք է լիներ ի սկզբանե, քանի որ ՊՆ-ն հետագայում բավական ընդգրկուն կերպով վերլուծել էր ողջ իրողություններն հետագայում, և այդ վերլուծություններում էլ երևում էր ՊՆ-ն ու պաշտոնայներն իրենք իրենց չէին խնայել, դա փաստ է:
Բայց եթե այդուհանդերձ քննող հանձնաժողովն ստեղծվել էր, ապա չպետք է աշխատանքներն այդքան երկարաձգվեին, չէ որ մինչ այդ բացահայտվել էին բոլոր թեացումներն ու խնդիրները, նորեկներին մնում էր միայն դրանց հետևանքներն ու քայլերի համարժեքությունը ստուգել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը