10 08 2021

Տարօրինակ է, որ անցած շաբաթ նույն պատճառը հարգելի էր, այս շաբաթ՝ անհարգելի. Արմեն Գևորգյան



Ինձ համար տարօրինակ է, որ անցած անգամ իմ բացակայությունը դատական նիստին դատարանը համարել է հարգելի, այսօր անհարգելի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը՝ անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը:

«Ես չեմ ուզում շատ անդրադառնալ կամ մեկնաբանել դատավորի որոշումը, որևէ ենթատեքստեր չեմ փնտրում, ոչ էլ սենսացիաներ, չեմ էլ հասցրել անգամ հետևել դատական նիստի ընթացքին: Ամեն դեպքում, եթե դատարանը կարևորում է իմ ներկա գտնվելու հանգամանքը, ես հարգում եմ այդ որոշումը»,-ասաց Արմեն Գևորգյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ