Ճիշտ կլինի վկայակոչեք այն տնտեսական ծրագրերը, որոնք Դուք ես իրականացրել Սյունիքի մարզում, որովհետև տպավորությունը մի փոքր այլ է, որ այլ իրողությունում ենք: Այս մասին հարց ուղղեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին Արամ Վարդևանյանը:
«Մենք Սյունիքում երեք տարիների ընթացքում կառուցել ենք օդանավակայան, ծախսել ենք 9 միլիոն, կա նաև ինքնաթիռ, բայց այն այսօր ձեր պատճառով չի գործում»,-ասաց Վահե Հակոբյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը