06 08 2021

Կուլիսային որևէ պայմանավորվածություն չի եղել և չի լինելու. Իշխան Սաղաթելյան



Ես չէի ուզենա, որ երկրի համար այսքան ճակատագարական վիճակում երեք օր քննարկեր ԱԺ նախագահի տեղակալի ընտրությունը, բայց կար սահմանադրական պահանջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա շնորհակալություն հայտնեց ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցություններին աննահանջ պայքարի համար, իսկ իշխանության մասով ասաց, որ ինչ եղել է, եղել է հրապարակային, կուլիսային որևէ պայմանավորվածություն չի եղել և չի կարող լինել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ