04 08 2021

Զինվորի հացը գողացողը շան տղա է․ Հայկ Մամիջանյան



Պարոն Բագրատյան, Դուք կամավոր, կամ ինչպես մամուլն է ասում պարտադրանքով միացել եք 44-օրյա պատերազմի մեղավորների թիմին։ Ազգային ժողովում դիմելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին ասաց Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Անդրադառնալով 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքի, Մամիջանյանը հիշեցրեց, որ դա ներպետական փաստաթուղթ է, որը որևէ կերպ չի կարող օգտագործվել միջազգային հարաբերությունների ժամանակ։

«Եթե  ձեր դիվանագիտական ներուժը չի ներում, որպեսզի բացատրեք հակառակորդին, որ այդ փաստաթուղթը չի կարող լինել բանակցային սեղանի փաստարկ, մենք պատրաստ ենք ամեն կերպ մեր դիվանագիտական ներուժը ծառայեցնել դրան»,- ասաց Մամիջանյանը։

Մեկ այլ հակադարձում «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն արեց Մարտի 1-ի վերաբերյալ քննարկումները հիշելով․ «Եթե Մարտի 1 եք հիշում, հիշեք նաև, որ նոյեմբերի 9-ից հետո, երբ այս դահլիճում նստած երիտասարդի դին հայտնաբերեցին, մամուլը շրջանառում էր նաև մի շարք ՔՊ-ականների անուններ, որոնք կարող են կապ ունենալ այդ մահվան հետ։ Խուրհուրդ կտամ այդ օրվա մասին չխոսեք, ձեր ձեռքերն էլ այդքան մաքուր չեն, ձեր ձեռքերին էլ արյուն կա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ